November 17, 2025
Ներկայացնում ենք Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝
«Հայրենաճանաչողական տետրեր»։
Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ, Վազգեն Առաջին, Խրիմյան Հայրիկ, Արցախի «Մենք ենք մեր սարերը», Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Արարատ, Խուստուփ, հայոց արքա Արշակ Բ և հայոց թագուհի Փառանձեմ։
Այս խորհրդանշական կերպարներով ու պատկերներով ձևավորված տետրերը ստեղծվել են, որպեսզի մեզ ավելի մոտեցնեն Հայրենիքին՝ հիշեցնելով մեր ազգային արմատները, ոգեշնչելով մեր մեծերով և նրանց թողած արժեքներով։
Յուրաքանչյուր տետրում ներառված են նաև տվյալ պատկերի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ և գաղափարական մտքեր։ Դրանց մեծ մասը վերցված է հիմնադրամի ստեղծած «Արարատյան պետություն» գրքից և «Հայրենիք» հայրենաճանաչողական խաղից։
Այս տետրերով կարելի է ոչ միայն սովորել, այլև սովորել հենց տետրերից։