Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն՝ նպատակ ունենալով ոգեկոչել ազգային հերոսներին և վերաիմաստավորել հայրենիքի ու քրիստոնեական հավատքի արժեքները: Ուխտագնացության առաջին կանգառը եղավ սուրբ Գայանե եկեղեցին, որը յուրահատուկ է իր հոգևոր և ազգային ծառայությամբ, քանզի այս սրբավայրում են բախվում հավատի լույսն ու ազգի ինքնությունը։ Տաճարի բակում ուխտավորները խոնարհությամբ ծաղիկներ մատուցեցին մեր անմահ հերոսների՝ Խենթի, Դանիել […]
Իմ թշնամին իմ թույլ տեղն է ինձ ցույց տալիս
Հզորացիր, կամ մեռիր։ Պատմության դառը դասերի խրատն է։
Նժդեհ
Կույրին հարցրին. «Տեսողությունը կորցնելուց ավելի վատ բան կա՞»:
Պատասխանեց․ «Այո, տեսիլքը կորցնել»:
Իմ թշնամին ինձ կռվել է սովորեցնում
Հայաստանն աստվածաշնչյան երկիր է։ Նրա ընդերքում եռում է կյանքը։ Դրա
համար էլ այստեղ այսքան տաք հող է, այսքան տաք ջուր։ Հայաստանի ընդերքում
ես կյանք եմ զգում։ ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ
Քո հայրենիքը վաղ թե ուշ էլի քոնն է լինելու, միայն թե պահպանած լինես
սերը այդ հայրենիքի նկատմամբ։ Կկարողանա՞ս տեր լինել նրան։ Այո, եթե
հոգեփոխվեցիր ու հոգեփոխեցիր ժողովուրդդ։
Նժդեհ
Ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակության ոգին,
քան այն, որ իր ճակատագիրը իրենից չի կախված։
Նժդեհ
Ազգին, ինչպես և կնոջը, չի ներվում անփութության րոպեն, երբ առաջին
պատահած բախտախնդիրը կարող է նրա նկատմամբ բռնություն գործադրել։
Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։
Թուրքիային պետք է Հայաստանը՝ որպես գերեզմանատուն, ոչ երբեք որպես
պետություն։
Նժդեհ
Մեր ժողովուրդը կարող է իր տկարության մեջ մոռանալ թուրքի հասցրած
վնասները, բայց ցեղը երբեք չի մոռանում։ Ցեղից է գարահիսարցի մի հյուսն
դառնում Անդրանիկ։
Նժդեհ
Հայրենիքը պիտի սիրել՝ անկախ իր քաղաքական ռեժիմից։
Նժդեհ
Պարտվում է ժողովուրդը, հենց իրեն պարտված է համարում նրա
մտավորականությունը։
Նժդեհ
Կյանքում ամեն բան անցողիկ է: Երբ ամեն ինչ լավ է, ուրախացիր.
հավիտյան այդպես չի լինելու: Երբ խնդիրներ կան, մի մտահոգվիր, դա էլ այդպես
չի մնա:
Ամոթ այն ազգին, որն ափսոսում է ամեն ինչ տալ հանուն իր պատվի։
Ֆրիդրիխ Շիլլեր
Ազգերը, ինչպես նաև անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ՝
գողանալով կամ արտադրելով։
Սեն Սիմոն
Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկի հոգեբանությամբ ներում ենք
արտաքին թշնամիներին։
Նժդեհ
Լեզվի մահը հաճախ ժողովուրդների հոգևոր մահն է նշանակում։
Նժդեհ
Պատմության ու քաղաքականության մեջ ձախողվում են այն ազգերն ու
պետությունները, որոնք չունեն հստակ նպատակ։
Նժդեհ
Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք…
Հարգենք մեր նախնիներին, քանի որ եթե նրանք չլինեին, մենք էլ չէինք լինի
Եթե ուզում ես տեղ հասնել, ապա պետք է փոքր քայլերով առաջ գնալ
Այո, երիտասարդ սերունդը պիտի լինի խաչակիր, պիտի քավի իր նախնիների
մեղքը։ Պետք է ապրես չմեռնելու, մեռնել ապրելու համար։ Դու պիտի ապրես
ժողովրդիդ համար, այլապես կերկարի նրա հոգեվարքը։ Նժդեհ
Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն արժեքը դառնալ։
Նժդեհ
Հայրենասեր լինել՝ չի նշանակում օտարների թշնամին լինել, այլ պահել ու
պաշտպանել հայրենիքը ամեն մեկից։
Նժդեհ