Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը ձևավորվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով մշակել և հանրությանը ներկայացնել ազգային գաղափարախոսական, կրթական, մշակութային ծրագրեր։  Հիմնադրամը համագործակցում է պետական և մասնավոր կառույցների, գիտական  և  կրթական  ոլորտի հաստատությունների, ազգային ինքնության և ավանդույթների պահպանության համար գործող կազմակերպությունների, փորձագիտական կենտրոնների, Սփյուռքի ազգային և հասարակական, կրթական կառույցների հետ։ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը միտված է գործել բացառապես հայ ազգային շահերի և գալիքի նպատակների ու երազանքների իրականացման համար։  Իր հռչակած նպատակներից ելնելով՝ հիմնադրամը կազմակերպում է դասընթացներ, մրցույթներ և այլ  մշակութային ու կրթական միջոցառումներ, որոնց ներգրավված անձինք դառնում են մեր կազմակերպության կանոնադրության շահառուներ։  Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և հանգանակություններից, նվիրատվություններից կամ այլ միջոցներով գոյացած ամբողջ բյուջեն օգտագործում է ծրագրերի իրականացման համար։

Նորություններ

Նորություններ, հայտարարություններ, ծրագրեր

Արճեշ․Շահ Աբասի Մեծ բռնագաղթը

Պատմական հայկական Արճեշ քաղաքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում է, Վանա լճի ափին։ Ըստ ավանդության՝ այս քաղաքի մերձակայքում մի…

Կարդալ ավելին

Գառնի․ 1604 թվականի բռնագաղթը

Գառնին Կոտայքի մարզի հնագույն ու նշանավոր բնակավայրերից է։ Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ բնակավայրը հիմնադրել է Հայկ Նահապետի ծոռ Գեղամը, իսկ…

Կարդալ ավելին

Աղավնո․ 1604 թվականի բռնագաղթը

Աղավնոն Արցախի հնագույն բնակավայրերից է։ Ունի լեռնային տարածք, որով հոսում է համանուն Աղավնո գետը։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են պատմական…

Կարդալ ավելին

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ․ Երիտասարդ գաղափարակիցների ակումբ

Ուրախ նորություն մեր պատանի ու երիտասարդ հայրենակիցների համար։ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը հայտարարում է «Երիտասարդ գաղափարակիցների ակումբի» ընդունելություն։ Դեռևս 2024-ից…

Կարդալ ավելին

Սոթք․ 1604 թվականի բռնագաղթը

Սոթքը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Ըստ ավանդության՝ Սևանա լճի վրա փչող ուժեղ քամիները կոչվում էին «սոթ», որոնց անունով էլ…

Կարդալ ավելին

Չինչին․1604 թվականի արշավանքը

Հայկական պատմական Չինչին գյուղը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի անվանումը, ըստ ամենայնի, ծագել է Արցախի (Մարտակերտի) բարբառից,…

Կարդալ ավելին

Արծվանիկ․ 1604 թվականի «Մեծ բռնագաղթը»

Հայկական պատմական Արծվանիկ գյուղը Արևելյան Հայաստանի Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Բնակավայրն ունի հազարամյակների պատմություն. այստեղ պահպանվել են 4000 տարվա հնության…

Կարդալ ավելին

Արծկե․ Շահ Աբասի Մեծ բռնագաղթը

Հայկական պատմական Արծկե քաղաքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում է ՝ Վանա լճի հյուսիսային ափին։ Բնակավայրը հիշատակվում է դեռևս Վանի թագավորության…

Կարդալ ավելին

Վարդենիս․ Շահ Աբասի Մեծ բռնագաղթը

Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է, որը պատմականորեն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում: Ըստ ավանդության՝ բնակավայրը…

Կարդալ ավելին

Հալիձոր․ Շահ Աբբասի Մեծ բռնագաղթը

Հալիձորը Սյունիքի հնագույն բնակավայրերից է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է դեռևս 10-րդ դարի սկզբից։ Այն ունի բազմադարյա պատմություն և հարուստ…

Կարդալ ավելին

Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկի հոգեբանությամբ ներում ենք
արտաքին թշնամիներին։
Նժդեհ

Իմ թշնամին իմ թույլ տեղն է ինձ ցույց տալիս

Մեր ժողովուրդը կարող է իր տկարության մեջ մոռանալ թուրքի հասցրած
վնասները, բայց ցեղը երբեք չի մոռանում։ Ցեղից է գարահիսարցի մի հյուսն
դառնում Անդրանիկ։
Նժդեհ

Ամոթ այն ազգին, որն ափսոսում է ամեն ինչ տալ հանուն իր պատվի։
Ֆրիդրիխ Շիլլեր

Այո, երիտասարդ սերունդը պիտի լինի խաչակիր, պիտի քավի իր նախնիների
մեղքը։ Պետք է ապրես չմեռնելու, մեռնել ապրելու համար։ Դու պիտի ապրես
ժողովրդիդ համար, այլապես կերկարի նրա հոգեվարքը։ Նժդեհ

Կույրին հարցրին. «Տեսողությունը կորցնելուց ավելի վատ բան կա՞»:
Պատասխանեց․ «Այո, տեսիլքը կորցնել»:

Հայրենիքը պիտի սիրել՝ անկախ իր քաղաքական ռեժիմից։
Նժդեհ

Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն արժեքը դառնալ։
Նժդեհ

Եթե ուզում ես տեղ հասնել, ապա պետք է փոքր քայլերով առաջ գնալ

Հարգենք մեր նախնիներին, քանի որ եթե նրանք չլինեին, մենք էլ չէինք լինի

Ազգին, ինչպես և կնոջը, չի ներվում անփութության րոպեն, երբ առաջին
պատահած բախտախնդիրը կարող է նրա նկատմամբ բռնություն գործադրել։

Պարտվում է ժողովուրդը, հենց իրեն պարտված է համարում նրա
մտավորականությունը։
Նժդեհ

Պատմության ու քաղաքականության մեջ ձախողվում են այն ազգերն ու
պետությունները, որոնք չունեն հստակ նպատակ։
Նժդեհ

Թուրքիային պետք է Հայաստանը՝ որպես գերեզմանատուն, ոչ երբեք որպես
պետություն։
Նժդեհ

Ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակության ոգին,
քան այն, որ իր ճակատագիրը իրենից չի կախված։
Նժդեհ

Հայրենասեր լինել՝ չի նշանակում օտարների թշնամին լինել, այլ պահել ու
պաշտպանել հայրենիքը ամեն մեկից։
Նժդեհ

Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք…

Կյանքում ամեն բան անցողիկ է: Երբ ամեն ինչ լավ է, ուրախացիր.
հավիտյան այդպես չի լինելու: Երբ խնդիրներ կան, մի մտահոգվիր, դա էլ այդպես
չի մնա:

Քո հայրենիքը վաղ թե ուշ էլի քոնն է լինելու, միայն թե պահպանած լինես
սերը այդ հայրենիքի նկատմամբ։ Կկարողանա՞ս տեր լինել նրան։ Այո, եթե
հոգեփոխվեցիր ու հոգեփոխեցիր ժողովուրդդ։
Նժդեհ

Իմ թշնամին ինձ կռվել է սովորեցնում

Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։

Լեզվի մահը հաճախ ժողովուրդների հոգևոր մահն է նշանակում։
Նժդեհ

Ազգերը, ինչպես նաև անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ՝
գողանալով կամ արտադրելով։
Սեն Սիմոն

Հայաստանն աստվածաշնչյան երկիր է։ Նրա ընդերքում եռում է կյանքը։ Դրա
համար էլ այստեղ այսքան տաք հող է, այսքան տաք ջուր։ Հայաստանի ընդերքում
ես կյանք եմ զգում։ ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

Հզորացիր, կամ մեռիր։ Պատմության դառը դասերի խրատն է։
Նժդեհ