March 19, 2026
Տեղի ունենավ «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված Հյուսիսային Արցախի՝ Գարդմանի պատմամշակութային ժառանգությանն ու ներկա իրողություններին։
Խորհրդաժողովը կազմակերպել էին ՀԱԵ Արցախի թեմը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը և Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը։
Միջազգային խորհրդաժողովին ելույթներ ունեցան քաղաքական և գիտական ոլորտների հայտնի ներկայացուցիչներ Հայաստանից և այլ երկրներից։
Խորհրդաժողովի նպատակն էր վեր հանել իր բնիկ հայրենիքում հազարամյակներ ապրած և ազգային ինքնությունը պահպանած հայ ժողովրդի իրավունքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայերի ունեցվածքի յուրացման և հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացման փաստերը։
Միջազգային խորհրդաժողով | Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն