Միջազգային խորհրդաժողով | Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն

Տեղի ունենավ «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» միջազգային խորհրդաժողովը՝  նվիրված Հյուսիսային Արցախի՝ Գարդմանի պատմամշակութային ժառանգությանն ու ներկա իրողություններին։

Խորհրդաժողովը կազմակերպել էին ՀԱԵ Արցախի թեմը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը և Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը։

Միջազգային խորհրդաժողովին ելույթներ ունեցան քաղաքական և գիտական ոլորտների հայտնի ներկայացուցիչներ Հայաստանից և այլ երկրներից։

Խորհրդաժողովի նպատակն էր վեր հանել իր բնիկ հայրենիքում հազարամյակներ ապրած և ազգային ինքնությունը պահպանած հայ ժողովրդի իրավունքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայերի ունեցվածքի յուրացման և հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացման փաստերը։

Միջազգային խորհրդաժողով | Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն