November 17, 2025
Ներկայացնում ենք Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի հերթական նոր նախաձեռնությունը Հայրենաճանաչողական գունազարդման տետրեր։
Այս տետրերում երեխաները կներկեն`
ՀՀ և Արցախի զինանշանները, դրոշները,
Հայաստան-Արցախ-Գարդման-Արևմտյան Հայաստան միասնական քարտեզը,
Հայկական Վանա կատուն, հայկական գամփռը,
Հայկական մուլտֆիլմերի «Կախարդական լավաշ»-ի և «Գտնված երազ»-ի հերոսներին,
Զորավար Անդրանիկին , Հայ զինվորին,
Հայկական զարդանախշեր
Գունազարդման տետրը նպատակ ունի հայրենաճանաչողական պատկերների գունազարդման միջոցով դաստիարակել երեխային ազգային արժեհամակարգով։ Այն կօգնի փոքրիկին ավելի մոտենալ Հայրենիքին, արթնացնել սեր դեպի Հայրենիքը և միաժամանակ զարգացնել գունային ընկալումներ։
Սիրելի՛ փոքրիկ, ներկի՛ր, ճանաչի՛ր և սիրի՛ր Հայրենիքդ։