Հայաստանի սահմանամերձ 77 գյուղերում բացվելու են «Ազգային կրթական կենտրոններ», որտեղ երեխաները հնարավորություն կունենան․
ազգային կրթական այլ նախագծեր։
սովորել լեզուներ
ստանալ հայրենաճանողության դասեր
սովորել ազգային երգ ու պար
սովորել գորգագործություն
սովորել կավագործություն
ստանալ անձի զարգացման դասեր
կազմակերպել միջհամայնքային ճամբարներ
Ազգային կրթական կենտրոններում լինելու են նաև մեծահասակների համար․
ազգային ֆիլմերի կինոթատրոն
քննարկումների ակումբ
Նախաձեռնությունը «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ին է։ Առաջին կրթական կենտրոնները նախատեսվում է բացել Նոյեմբերյանի, Ճամբարակի ու Վարդենիսի սահմանապահ գյուղերում։
Տարվա ընթացքում ազգային կրթական կենտրոններ կբացվեն նաև Բերդի, Վայքի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի սահմանապահ գյուղերում, նույնիսկ եթե այնտեղ մի քանի ընտանիք է ապրում։
Ազգային կրթական կենտրոններից յուրաքանչյուրում ստեղծվելու են առնվազն 6-7 աշխատատեղեր, որոնց համար առաջնահերթություն տրվելու է տվյալ սահմանամերձ գյուղերի բնակիչ մասնագետներին։
Ամեն կենտրոնի բացման համար անհրաժեշտ ֆինանսական նախնական ծախսը մոտ 2 մլն դրամ է՝ գույքի ձեռքբերման, տարածքի վարձակալության ու նորոգման համար։
Հիմնադրամը հոգում է ծախսի մեծ մասը, սակայն կարիք կա նաև մեր հայրենակիցների աջակցության, որպեսզի սահմանամերձ գյուղերում ապրող մեր եղբայրներն ու քույրերը ունենան աշխատատեղեր, նրանց երեխաները՝ ազգային կրթություն ստանալու, ժամանցի և ավելի պաշտպանված երկրում ապրելու հնարավորություն՝ չմտածելով գյուղը լքելու մասին։
Եթե ցանկություն ունենաք մասնակցել «Ազգային կրթական կենտրոններ»-ի ծրագրին, կարող եք փոխանցում կատարել Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի հաշվեհամարին՝ «Նպատակ» բաժնում գրելով՝ «Ազգային կրթական կենտրոն».
2052822317811001 (AMD)
2052822317811020 (USD)
2052822317811041 (RUB)
2052822317811040 (EUR)