ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ․ Երիտասարդ գաղափարակիցների ակումբ

Ուրախ նորություն մեր պատանի ու երիտասարդ հայրենակիցների համար։

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը հայտարարում է «Երիտասարդ գաղափարակիցների ակումբի» ընդունելություն։ Դեռևս 2024-ից գործող ակումբին արդեն անդամակցում են 60-ից ավելի նվիրյալ հայեր Հայաստանից և Սփյուռքից։ Նրանք միասնաբար տարբեր ազգային ծրագրեր են իրականացնում հանուն մեր հայրենիքի։

Ընդունելությանը կարող են մասնակցել 8-ից մինչև 26 տարեկան հայերը՝ Հայաստանից, Ջավախքից ու Սփյուռքի բոլոր երկրներից։ 

Հայրենիքը սիրելու համար նախ պետք է ճանաչել այն։ 

Իսկ դու ճանաչո՞ւմ ես հայրենիքդ։ Գիտե՞ս քո ազգի հերոսական անցյալի ու երկրի պատմական հրաշալի վայրերի մասին։ 

Գիտե՞ս, թե ինչքան ամրոցներ ու եկեղեցիներ կան մեր հայրենիքում, որոնց մասին նույնիսկ չես էլ լսել։ Իսկ գիտե՞ս, թե պատմության մեջ հայերն ինչքան հաղթանակներ ու ինչքան մեծ ձեռքբերումներ են ունեցել, որոնցով կարող է հպարտանալ յուրաքանչյուր ազգ։ 

Գաղափարակիցների ակումբը տեսնում է այդ ամենը։ 

Երջանիկ ապագա ունենալու համար նախ պետք է ստեղծել նպատակ ունեցող ներկա։ 

Իսկ դու ի՞նչ ապագայի տեսլական ունես։ Քեզ պատկերացնո՞ւմ ես միասնական ու հայրենանվեր համայնքի մեջ, որտեղ բոլորը մեկ ընտանիքի գաղափարակից են՝ Տավուշից մինչև Սյունիք, Արցախից մինչև Ջավախք, Սփյուռք ու Նախիջևան։ 

Գաղափարակիցների ակումբում Հայրենիքը սահմաններ չունի, իսկ Գաղափարակիցը քույր է ու եղբայր՝ անկախ բնակության վայրից։ 

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի Գաղափարակիցների ակումբը տարիներ շարունակ հաջողությամբ միավորում է Հայաստանի ու Սփյուռքի հայրենակիցներին՝ հայրենաճանաչության ու միասնականության գաղափարի շուրջ։ 

Մեր հանդիպումներն ու քննարկումները լինում են ինչպես իրական, այնպես էլ օնլայն հարթակում, իսկ հաճախ՝ հետաքրքիր շրջագայություններով Հայաստանի պատմական վայրերում։ Մենք քննարկում ենք ազգային գաղափարի այնպիսի թեմաներ, որոնք ձեզ երջանիկ կդարձնեն հայ լինելու համար, իսկ օգտակար լինելու ճանապարհին մենք բազմաթիվ նախաձեռնություններ կանենք՝ մեր Հայրենիքն ավելի գեղեցիկ ու ավելի ուժեղ դարձնելու համար։ 

Միացիր Գաղափարակիցների ակումբին, ճանաչիր, սիրիր ու հզորացրու Հայրենիքդ։

https://forms.gle/JeKhuwpJQQs2Hdgr7