September 30, 2025
Հետաքրքիր փաստ «Ճերմակաձին թող գինի խմե»
Ճակատամարտի ժամանակ գերվում է Արևելքի հզոր տիրակալի կանանոցը։ Բայց Պարսից Շապուհ թագավորի կանանց որևէ անարգանք հասցնել թույլ չէր տալիս հայոց Մուշեղ զորավարը, նա բոլորին ազատ արձակեց իրենց ամուսնու՝ Շապուհ թագավորի ետևից: Պարսից թագավորը զարմացավ Մուշեղի բարերարության, քաջության և ազնվության վրա, որ իրեն ոչ մի անարգանք չհասցրեց կանանց վերաբերմամբ: Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը, երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր` ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմե»: Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը` ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ»։