March 30, 2026
«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը» Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կտեղադրի Մխիթար Սպարապետի գերեզման ուխտավայրի գտնվելու վայրը հուշող ցուցանակ։
Մխիթար Սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի հին պանթեոնում, որտեղ Մխիթար Սպարապետի, Փառանձեմ թագուհու և շատ այլ պատմական դեմքերի ու հերոսների գերեզմաններ կորչում են անհայտնության մեջ:
Շատ քիչ տեղեկություններ են պահպանվել Մխիթար Սպարապետի մասին։ Հայտնի է, որ նա ծնվել է Գանձակում՝ 17-րդ դարավերջին։ 1723 թվականին ժամանելով Զանգեզուր՝ միացել է Դավիթ Բեկին և դարձել հիմնականում թուրքական զավթիչների դեմ հայ ազատագրական պայքարի առաջամարտիկներից մեկը։
Մխիթար Սպարապետի տապանաքարը
Մխիթար Սպարապետի տապանաքարը
Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»
պատմավեպի նկարազարդում՝ «Սպարապետը և Սաթենիկը»
Նկարազարդող՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյան