September 30, 2026
Աղավնոն Արցախի հնագույն բնակավայրերից է։ Ունի լեռնային տարածք, որով հոսում է համանուն Աղավնո գետը։
Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են պատմական Շաբակի գյուղի հետ, որն, ըստ Ստեփանոս Օրբելյանի, ենթակա էր Տաթևի վանքին։ Գյուղի մերձակայքի հնավայրում հայտնաբերվել են հայկական գերեզմանոցի հետքեր և տապանաքարերի բեկորներ։ 2002 թվականին այստեղ կառուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցին և Արցախյան ազատամարտի հուշահամալիրը։
1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։
1604 թվականին Աղավնոյի հայերը ևս ենթարկվեցին Շահ Աբբաս Առաջինի բռնագաղթին և քշվեցին Պարսկաստանի խորքերը, իսկ նրանց փոխարեն տարածքում հաստատվեցին քոչվոր ցեղերը։
1992 թվականի գարնանը Աղավնոն ազատագրվեց և ռազմավարական մեծ դեր խաղաց Բերձորի ազատագրման գործում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում տեղի բնակիչների հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ թշնամուն չհաջողվեց ճեղքել ճակատը։ Սակայն 2022 թվականի օգոստոսի 25-ին գյուղն օկուպացվեց Ադրբեջանի կողմից՝ սպասելով իր նոր ազատագրությանը։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։