Մեկնարկում է հայալեզու աուդիոգրքերի նախագիծը

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը» մեկնարկում է նոր նախագիծ՝ «Հայալեզու աուդիոգրքեր»։ Նախագծի նպատակներն են՝

  1. Տարածել՝
  • Հայոց լեզու և Հայ գրականություն
  • Ազգային և հայրենասիրական  արժեքներ
  • Հայրենաճանաչություն
  1. Գրքերի բովանդակության անվճար ունկնդրության հնարավորություն ստեղծել։
  2. Ձևավորել միջավայր, որտեղ նոր տաղանդներ կբացահայտվեն։
  3. Միավորել Հայաստանի բոլոր մարզերի և Սփյուռքի հայությանը՝ ներգրավելով նախագծի իրականացման աշխատանքների մեջ։
  4.  Նոր հնարավորություններ ընձեռել զբաղված գրքասերներին, որոնք գերհագեցած գրաֆիկի պատճառով չեն հասցնում ընթերցել անհրաժեշտ գրականությունը, իսկ աուդիոգրքերի ունկնդրումը կարող են իրականացնել նույնիսկ խոհանցում՝ ճաշ պատրաստելիս,  ճանապարհին՝ տրանսպորտով երթևեկելիս, մարզվելիս, աշխատելիս և այլն։
  5. Իրականացնել հայ ժամանակակից գրականության լավագույն նմուշների ձայնային ընթերցանությունը՝ ոգեշնչելով հեղինակներին և իրազեկելով հանրությանը նրանց նոր ստեղծագործությունների մասին:
  6. Իրականացնել Հայ ազգային գաղափարախոսական գրականության ձայնային ընթերցում։ 
  7. Կազմակերպել գրական քննարկումներ և միջոցառումներ՝ աուդիոգրքերը ստեղծող աշխատանքային խմբի և  ունկնդիրների միջև։  

Քանի որ «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, «Հայալեզու աուդիոգրքեր» նախագիծն իրականացնում է հայրենասեր կամավորների աջակցությամբ։
Մեզ միանալու համար կարող եք ուղարկել Ձեր ձայնային հաղորդագրությունը (մեկ արձակ և մեկ չափածո ստեղծագործություն) հետևյալ հասցեով՝ ararat.values@gmail.com ։