ՄՐՑՈՒՅԹ․ «Իմ ծննդավայրի պատմությունը

ՄՐՑՈՒՅԹ «Իմ ծննդավայրի պատմությունը»

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է մրցույթ «Իմ ծննդավայրի պատմությունը» խորագրով: Ներկայացվող ստեղծագործությունը պետք է լինի մասնակցի ծննդավայրի ամբողջական պատմության ուսումնասիրությունը, մասնավորապես՝ 

  • Անվան ծագումը
  • Առաջին բնակիչները ե՞րբ են հաստատվել
  • Բնակավայրում ի՞նչ պատմամշակութային արժեքներ կան պահպանված
  • Բնակավայրը արդյոք գոյություն ունեցե՞լ է 1604 թվականի Շահ Աբբասի արշավանքից առաջ, եթե այո, ապա ի՞նչ անուն է ունեցել
  • Բնակավայրի հնագույն տոհմերը
  • Բնակավայրում 1828-30 թվականներին այլ վայրերից տեղափոխված հայեր հաստատվե՞լ են
  • Բնակավայրը տուժե՞լ է արդյոք 1915 թվականի թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հետևանքով
  • Բնակավայրի մասնակցությունը պատերազմական գործողություններին
  • Բնակավայրի մասնակցությունը Արցախի ազատագրական պայքարին
  • Բնակավայրի հերոսները
  • Բնակավայրի այսօրվա բնակիչների հիմնական զբաղմունքը և պատկերացումը հայրենիքի ապագայի վերաբերյալ։ 

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ովքեր կներկայացնեն առավել ամբողջական աշխատանք։

Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել 2026թ․ հուլիսի 30-ը ներառյալ  ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Իմ ծննդավայրի պատմությունը»:

Ստեղծագործության մեջ պարտադիր պետք է առկա լինեն հեղինակի՝ 

1․ անուն, ազգանուն, հայրանունը,

2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,

3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտական ոլորտ)

4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն: 

Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվում։ 

Լավագույն ստեղծագործությունները կստանան պատվոգրեր, արժեքավոր մրցանակներ և կհրապարակվեն։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37491456367 հեռախոսահամարին կամ գրել նամակ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին: