«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է ստեղծագործական մրցույթ՝ «Իմ բանակը» խորագրով։
Ստեղծագործություններում պետք է արտացոլվեն ավելի քան 4500-ամյա հայոց բանակի հերոսական դրվագների մասին մասնակցի գնահատականը, ինչպես նաև պատկերացումը այսօրվա և ապագայի Հայոց բանակի վերաբերյալ։
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից և ներկայացնել մրցույթի բովանդակությանը համապատասխան ցանկացած ստեղծագործական բնույթի աշխատանք (օր․՝ արձակ, չափածո, նկար, տեսանյութ) ։
Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել մինչև 2026թ․ հունվարի 28-ը ներառյալ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Իմ բանակը»։
Ստեղծագործության մեջ’ տեքստին կից պետք է առկա լինեն հեղինակի
1․ անուն, ազգանուն, հայրանունը,
2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,
3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտությունը)
4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվի։
Արհեստական բանականության միջոցով գրված աշխատանքները հատուկ ծրագրով կստուգվեն և չեն դիտարկվի հանձնաժողովի կողմից։
Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498996672 հեռախոսահամարով կամ գրել նամակ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին: