2026թ․ փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Իմ բանակը» ստեղծագործական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը։
Միջոցառման օրը խորհրդանշական էր. Այդ օրը նշվում էր Զորավար Անդրանիկի ծննդյան 161 ամյակը։
Ներկաներին ողջունեց և իր պատգամը արհեստական բանականության միջոցով հաղորդեց հենց ինքը` Զորավար Անդրանիկը` ներկայացնելով արդար ուժեղի սկզբունքը։

Միջոցառման հետաքրքիր նախաձեռնություններից էր Զորավար Անդրանիկի մատյանը, որտեղ ստորագրելով` կարելի էր ամրագրել Զորավարի կիսատ թողած գործը շարունակելու պատրաստակամությունը։

Ներկա էին պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Արցախի հոգեբանների միության նախագահ Վիտյա Յարամիշյանը, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի մայրը` Նազելի Տերտերյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, «Սանասար» հիմնադրամի տնօրեն Մարգարիտա Պետրոսյանը և ներկայացուցիչները, «Ինքնություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, «Շուշիի տեխնոլոգիական համալսարան»-ի անձնակազմը և մի շարք այլ գործիչներ։

Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում բոլոր մրցանակակիրներին, հյուրերին, հայրենաճանաչողությանը միտված այս միջոցառմանը մասնակցելու համար։
Միասնական պայքարով կհասնենք մեր պատկերացրած հզոր Հայրենիքի կառուցմանը։
Կից՝ տարբեր անվանակարգերում լավագույն հեղինակների անունները․
Արարատյան պետություն – Արմինե Վաղրամյան
Վարանդա – Անահիտ Հակոբյան
Վարդան Մամիկոնյան – Անահիտ Վարդանանց
Մխիթար Սպարապետ – Անգելինա Մարգարյան
Ծովից ծով Հայրենիք – Հայկի ժառանգներ
Զորավար Անդրանիկ – Հասմիկ Խլոյան
Հյուսիսային Արցախ – Արևիկ Մանգասարյան
Լեոնիդ Ազգալդյան – Սուսաննա Էլբակյան
Կոմանդոս – Նորայր Գրիգորյան
Էդգար Մարկոսյան – Նունե Լալայան
Ալեն Մարգարյան – Միլենա Մամեդխանյան
Գարեգին Նժդեհ – Արինա Բրուտյան
Բագրատ Սրբազան – Արտուշ Մամեդխանյան
Լևոն Մնացականյան – Կորյուն Ալավերդյան
Վազգեն Սարգսյան – Անուշիկ Միքայելյան
Մոնթե Մելքոնյան – Ալյոնա Գաբրիելյան