2026թ․ փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Հայ ազգի առաքելությունը» ստեղծագործական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը։
«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի տնօրեն Աննա Չիլինգարյանի ողջույնի խոսքից հետո Մխիթար քահանա Հարոյանի օրհնությամբ և միասնական Տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը։

Ներկա էին հասարակական, մշակույթի, կրթության, արվեստի մի շարք գործիչներ, որոնք էլ փոխանցեցին մրցանակակիրների պատվոգրերը։ Հաղթող անվանակարգերը կրում էին մեր Հայրենիքի տարբեր տարածքների, բոլոր ժամանակների հերոսների, ազգային գործիչների անունները։

Միջոցառման ավարտին ներկայացվեց «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի նոր նախաձեռնությունը` Հայկազունիների հայոց թագավորական տոհմածառը, որտեղ նշված են Հայկազունի հզոր արքաները, նաև նրանք, ում անվանբ անվանակոչվել են մեր Հայրենիքի տարբեր տարածքներ։

Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում բոլոր մրցանակակիրներին, հյուրերին, հայրենաճանաչողությանը միտված այս միջոցառմանը մասնակցելու համար։
Միասնական պայքարով կհասնենք մեր պատկերացրած հզոր Հայրենիքի կառուցմանը։
Արարատյան պատգամ Գայանե Գրիգորյան Մովսես Խորենացի Սուրայա Ղազարյան
Հայկազունի արքայատոհմ – Արեգ Թանանյան
Հայրենաճանաչում – Մարիամ Սուքիկյան
Մեծ Հայք Հրանուշ – Մաթևոսյան
Հայկ Նահապետ – Անգելինա Մարգարյան
Տիգրան Մեծ – Աննիկ Խաչատրյան
Արտաշես Բարեպաշտ – Անի Օրդանյան
Գեղամ Հայկազունի – Վիլեն Աղաբեկյան
Վարդան Մամիկոնյան – Լենա Թաթևոսյան
Սասնա ծռեր – Հասմիկ Հակոբյան
Շուշի – Սուսաննա Չիպկինյան
Ազատագրված Արցախ – Մանե Մելքումյան
Սարդարապատ – Մարիամ Թադևոսյան
Գալիքի ճանապարհ Վիգեն Ալավերդյան