Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը սիրով հյուրընկալեց «Արցախ վերադարձի ճանապարհը» մրցույթի «Լավագույն պատմվածք» անվանակարգի հաղթող Հռիփսիմե Ասատրյանին։

Հանդիպումն անցավ ջերմ և հագեցած մթնոլորտում։ Քննարկվեցին մի շարք կարևորագույն հարցեր, որոնք առնչվում էին ազգային ինքնությանը, պատմական հիշողությանն ու հոգևոր ժառանգության վերագնահատմանը։

Հատկապես տպավորիչ էր Հռիփսիմե Ասատրյանի հետևյալ միտքը․ «Խորենացու «Հայոց պատմությունը» ամբողջ հայ ազգի «Ծննդոց Գիրքն» է»։

Հանդիպման ավարտին Հռիփսիմե Ասատրյանը հիմնադրամին նվիրեց իր հեղինակային գրքերը։

Շնորհակալություն ենք հայտնում բովանդակալից զրույցի և արժեքավոր նվերի համար։