ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ․ «Իմ Բանակը»

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է ստեղծագործական մրցույթ՝ «Իմ բանակը» խորագրով։

Ստեղծագործություններում պետք է արտացոլվեն ավելի քան 4500-ամյա հայոց բանակի հերոսական դրվագների մասին մասնակցի գնահատականը, ինչպես նաև պատկերացումը այսօրվա և ապագայի Հայոց բանակի վերաբերյալ։

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից և ներկայացնել մրցույթի բովանդակությանը համապատասխան ցանկացած ստեղծագործական բնույթի աշխատանք (օր․՝ արձակ, չափածո, նկար, տեսանյութ) ։

Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել  մինչև 2026թ․ հունվարի 28-ը ներառյալ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝  «Իմ բանակը»։

Ստեղծագործության մեջ’ տեքստին կից պետք է առկա լինեն հեղինակի
1․ անուն, ազգանուն, հայրանունը,
2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,
3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտությունը)
4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվի։

Արհեստական բանականության միջոցով գրված աշխատանքները հատուկ ծրագրով կստուգվեն և չեն դիտարկվի հանձնաժողովի կողմից։

Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498996672 հեռախոսահամարով կամ գրել նամակ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին: