Սյունիքում տեղադրվել է Մխիթար Սպարապետի գերեզման ուխտավայրի մասին հուշող ցուցանակ

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի տարածքում՝ հայտնի Ճոճվող կամրջի մոտ տեղադրվեց Մխիթար Սպարապետի գերեզման-ուխտավայրի ճանապարհը ցույց տվող և միաժամանակ Սպարապետի մասին պատմող ցուցանակ։ 

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի» նախաձեռնությամբ նախկին խամրած ցուցանակի փոխարեն այժմ երևացող տեղում՝ բոլորի աչքի առաջ հառնում է Մխիթար Սպարապետի գերեզման ուխտավայրի մասին հուշող ցուցանակ՝ հայ և օտարազգի զբոսաշրջիկներին ուղղորդելով դեպի մեր հերոսին խոնարհում։