March 19, 2026
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի հայտարարած ձայնային գրքերի նախագծին մասնակցելու համար կամավորագրվել է 150-ից ավելի մարդ՝ պատրաստակամություն հայտնելով ձայնագրվել և կարդալ հեղինակավոր ստեղծագործություններ հայ և համաշխարհային գրականությունից։
Այս նախագծի նպատակն է մարդկանց մղել դեպի գիրքը՝ ձայնային գրքերի միջոցով մատուցելով գրական ստեղծագործություններ և ճանաչողական նյութեր։