Կտեղադրվի Մխիթար Սպարապետի գերեզման ուխտավայրի գտնվելու վայրը հուշող ցուցանակ

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը» Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կտեղադրի Մխիթար Սպարապետի գերեզման ուխտավայրի գտնվելու վայրը հուշող ցուցանակ։

Մխիթար Սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի հին պանթեոնում, որտեղ Մխիթար Սպարապետի, Փառանձեմ թագուհու և շատ այլ պատմական դեմքերի ու հերոսների գերեզմաններ կորչում են անհայտնության մեջ: 

Շատ քիչ տեղեկություններ են պահպանվել Մխիթար Սպարապետի մասին։ Հայտնի է, որ նա ծնվել է Գանձակում՝  17-րդ դարավերջին։ 1723 թվականին ժամանելով Զանգեզուր՝ միացել է Դավիթ Բեկին և դարձել հիմնականում թուրքական զավթիչների դեմ հայ ազատագրական պայքարի առաջամարտիկներից մեկը։ 


Մխիթար Սպարապետի տապանաքարը


Մխիթար Սպարապետի տապանաքարը

  
Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»
պատմավեպի նկարազարդում՝ «Սպարապետը և Սաթենիկը»
Նկարազարդող՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյան