March 19, 2026
2025թ․ հունիսի 25-ին Երևանում տեղի կունենա միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Հյուսիսային Արցախի՝ Գարդմանի պատմամշակութային ժառանգությանն ու ներկա իրողություններին։
«Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» միջազգային խորհրդաժողովը կազմակերպել են ՀԱԵ Արցախի թեմը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը և Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը։ Նախաձեռնության նպատակն է վեր հանել իր բնիկ հայրենիքում հազարամյակներ ապրած և ազգային ինքնությունը պահպանած հայ ժողովրդի իրավունքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայերի ունեցվածքի յուրացման և հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացման փաստերը։
Միջազգային խորհրդաժողովին ելույթներ կունենան քաղաքական և գիտական ոլորտների հայտնի ներկայացուցիչներ Հայաստանից և այլ երկրներից։ Խորհրդաժողովի ավարտին կազմակերպիչները հանդես կգան հայտարարությամբ։
Միջազգային խորհրդաժողովը կմեկնարկի
2025Թ․ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ
ԺԱՄԸ՝ 10։30-ԻՆ «ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ՈՒՄ (ԵՐԵՎԱՆ, ԽԱՆՋՅԱՆ 50)
ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է։