August 10, 2026
Հայկական պատմական Չինչին գյուղը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է։
Գյուղի անվանումը, ըստ ամենայնի, ծագել է Արցախի (Մարտակերտի) բարբառից, որտեղ «չընչընա» կամ «չինչինա» նշանակում է մառախուղ, մառախլապատ եղանակ, ինչը շատ բնորոշ է այս տարածքին։
Բնակավայրն ունի հարուստ պատմական ժառանգություն. այստեղ պահպանվել են 10-րդ դարի գյուղատեղիներ, ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող խաչքարեր և գերեզմանոցներ։ Գյուղի մոտակայքում է գտնվում Կապտավանքը, ինչպես նաև 200 մետր բարձրությամբ հսկայական «Ղուզանի քար» ժայռը։
1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։
1604 թվականի թուրք-պարսկական պատերազմի հետևանքով մոտ 605000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։
Չինչինը ևս դարձավ Շահ Աբբաս Առաջինի արշավանքի թիրախ։ Գյուղը ենթարկվեց ասպատակության, իսկ բնակչությունը բռնի տեղահանվեց Պարսկաստանի խորքերը։
Դարեր անց՝ 1876-1877 թվականներին, հարևան Տավուշ գյուղից առաջին հայ ընտանիքները վերադարձան ու վերաբնակեցրին Չինչինը՝ տեր կանգնելով նախնյաց ժառանգությանն ու պատմությանը։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։