Արծվանիկ․ 1604 թվականի «Մեծ բռնագաղթը»

Հայկական պատմական Արծվանիկ գյուղը Արևելյան Հայաստանի Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։

Բնակավայրն ունի հազարամյակների պատմություն. այստեղ պահպանվել են 4000 տարվա հնության հայկական բնակության հետքեր, Վանի թագավորության ժամանակաշրջանի ամրոցի ավերակներ և դամբարանադաշտեր։

Արծվանիկը նախկինում կոչվել է Երեց վանահայր այնուհետև Սյունյաց եպիսկոպոս Երիցակի անվամբ։

1604 թվականին Արծվանիկը ևս հայտնվեց Շահ Աբաս Առաջինի արշավանքի թիրախում։ Գյուղի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Պարսկաստանի խորքերը, իսկ նրանց փոխարեն այստեղ հաստատվեցին թուրքական քոչվոր ցեղերը։ Հետագայում գյուղը կրկին վերաբնակեցվեց հայերով։

Արծվանիկն ակտիվ մասնակցություն է ունեցել Սյունյաց ազատագրական մարտերին։

Այս գյուղում է թաղված նաև Սյունիքի 18-րդ դարի դավաճան մելիք Ֆրանգյուլը։ Նա թուրքական զորքերին օգնեց շրջանցել հայկական անառիկ դիրքերը և գաղտնի արահետով մոտենալ հայոց ռազմավարական կենտրոններին։

Դավիթ Բեկի հավատարիմ զինակիցները Մելիք Ֆրանգյուլին սպանեցին և թաղեցին գյուղի գերեզմանոցից հեռու՝ մերժված մարդկանց կողմից։ Մինչև այսօր մարդիկ թքում են դավաճանի գերեզմանին։

Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում. 

Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։