April 28, 2026
1604 թվականին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում։ Լինելով Արարատյան դաշտի ամենաբերրի բնակավայրերից մեկը և Երևանի բերդի հիմնական մատակարարը՝ գյուղը ենթարկվեց կատարյալ ավերածության։
Այդ աղետալի գաղթի ժամանակ մարդիկ նախընտրեցին փրկել ու իրենց հետ տանել ձեռագիր Ավետարաններն ու սրբությունները, որոնցից մի քանիսն այսօր պահվում են Մատենադարանում։
Հայաթափումից հետո գյուղը վերանվանվեց Ջաֆարաբադ և բնակեցվեց թյուրքական ցեղերով, մինչև 19-րդ դարում տեղահանվածների ժառանգները կարողացան վերադառնալ Հայրենիք և վերականգնել Արգավանդի պատմական անունն ու կյանքը։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան: