Արճեշ․Շահ Աբասի Մեծ բռնագաղթը

Պատմական հայկական Արճեշ քաղաքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում է, Վանա լճի ափին։



Ըստ ավանդության՝ այս քաղաքի մերձակայքում մի արծիվ էր ապրում, որն ամեն անգամ իր կռինչով իմաց էր տալիս թշնամու մոտենալը։ Այդ արծվի պատվին էլ քաղաքը կոչվել է Արծիվ, որը հետագայում հնչյունափոխվել է։



1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։



Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։


1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 605000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։



Արճեշ քաղաքի հայերը ևս տեղահանվեցին ու քշվեցին դեպի Պարսկաստանի խորքերը, իսկ հայերի փոխարեն տեղում հաստատվեցին թուրքական քոչվոր ցեղերը՝ քանդելով ու ավերելով հայկական պատմական հուշարձանները։

18-րդ դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս կառուցել են Ականց անունը կրող Նոր Արճեշ քաղաքը։

Քաղաքի հայ բնակչությունը ցեղասպանության ենթարկվեց թուրքական ջարդարարների ձեռքով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ մի կերպ փրկվածներն ապաստան գտան հիմնականում Խորհրդային Հայաստանում:

Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.




Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։