August 15, 2026
Հայկական պատմական Արծկե քաղաքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում է ՝ Վանա լճի հյուսիսային ափին։
Բնակավայրը հիշատակվում է դեռևս Վանի թագավորության արձանագրություններում։
Հին Արծկեն Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել X-XII դարերում։ Հին Արծկեի փոխարեն
կառուցում են նոր Արծկեն։
Քաղաքն ուներ երկու եկեղեցի՝ Ս. Աստվածածին և Ս. Սարգիս, իսկ Սիփան լեռան լանջին վեր էր խոյանում նշանավոր
Երաշխավոր (Սքանչելագործ) վանքը։
Արծկեն բազմիցս է հայտնվել օտարների հարձակման թիրախում, սակայն ամենամեծ հարվածը եղել է 1604 թվականի Շահ Աբբաս Առաջինի արշավանքը։ Թուրքական ղզլբաշների բանակը, գրավելով Արծկեն, այն մատնում է հրի ու սրի, ավերում տներն ու մյուս շենքերը։ Ըստ Առաքել Դավրիժեցու՝ զորահրամանատար Ալահվերդի խանի զորքերը կոտորեցին տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերեվարեցին։
Միայն Արծկեից, Արճեշից, Բերկրիից և Վանից գերեվարված հայերի թվաքանակը, չհաշված զոհվածներին, 23 հազար էր:
Չնայած արհավիրքներին՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Արծկեի բնակչության մեծ մասը շարունակում էին կազմել հայերը։
1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը բռնի տեղահանվեց։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։