Վարդենիս․ Շահ Աբասի Մեծ բռնագաղթը

Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է, որը պատմականորեն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում:

Ըստ ավանդության՝ բնակավայրը հիմնել է Հայկ Նահապետի կոռ (ծոռան որդի) Գեղամը և կոչել Գեղամաբակ։ Այս մասին վկայում են բնակավայրի տարածքում պահպանված Ք․ա․ 3-1 հազարամյակների դամբարանները։ Հետագայում՝ 9-րդ դարում Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանը նորոգել է Գեղամաբակ գյուղը և վերանվանել Վասակաշեն։

Վարդենիս քաղաքը անմասն չի մնացել 1604 թվականի Պարսից Շահ Աբբաս Առաջինի կազմակերպած Մեծ բռնագաղթի ալիքից։ Վարդենիսի հին գերեզմանատանը պահպանված մի տապանաքարի արձանագրություն վկայում է պարսից Շահ Աբասի Վասակաշեն գալու մասին, որից  կարելի է հետևություն անել, թե նրա կազմակերպած բռնագաղթից հետո ինչ է մնացել այս բնակավայրից։

Չնայած այս ամենին՝ Վարդենիսը  հերոսական պայքար է մղել Տաղլարի Աղաբեկի գլխավորությամբ 1918-1920 թթ․ հայ-ադրբեջանական բախումների ժամանակ՝ թուրքական զորքին դուրս մղելով տարածքից։

Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.

Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։