Արցախ վերադարձի ճանապարհը․ Տիգրան Ղազինյան

Դպրոցական, ք․ Երևան

Վերադարձ Արցախ

Արեւի լույսը թափանցեց սենյակս եւ ինձ արթնացրեց։ Նայեցի ձեռքիս ժամացույցին,
ժամը առավոտվա վեցն էր։ Զարմանալին այն էր, որ ես երբեք այդքան շուտ չէի
արթնացել, բայց, չնայած դրան, ինձ շատ հանգիստ եւ առույգ էի զգում եւ չէի ուզում քնել։
Ես անհագորեն շնչում էի օդը, որը մի տեսակ շատ մաքուր էր։ Այնպիսի տպավորություն էր, որ ես երկար ժամանակ կարոտ էի այս օդին, որը միայն թթվածին չէր. դա ժայռերի դարավոր էներգիայի եւ մարդկանց պարզ ու արդար հարաբերությունների շնորհիվ առաջացած մթնոլորտի խառնուրդն էր։ Հանկարծ նկատեցի, որ այն սենյակը, որտեղ գտնվում եմ, բացարձակապես նման չէ իմ սենյակին։ Այն պատրատված է քարերից, ավելի ճիշտ ոչ թե պատրաստված է, այլ ես եմ գտնվում այդ քարերի տան մեջ։ Ես մի ժայռի, մի փոքրիկ քարանձավի մի փոքրիկ անկյունում էի։ Ես չզարմացա, կարծես դեռ շուտվանից պետք է այստեղ լինեի։ Ես չգիտեի, թե որտեղ եմ, բայց ես ամբողջ էությամբ զգում էի, որ այն ինձ է պատկանում։ Ես դուրս եկա եւ սկսեցի քայլել դաշտերով, երբ հանկարծ վեճի ձայներ լսեցի եւ վազեցի ձայների ուղղությամբ։ Ես տեսա, որ հեռվում երկու հոգի կռվում են, երկուսն էլ զինված էին ատրճանակներով։ Հանկարծ զգացի թուրքի զզվելի հոտը. նրանցից մեկը հաստատ թուրք էր, բայց թե որ մեկը, ես դա հեռվից չէի նկատում։ Հանկարծ մեկի
փամփուշտները վերջացան եւ նա ճչալով դեն նետեց զենքն ու սկսեց փախչել։ Այդ նույն
պահին մյուսը, որը ինչպես իր արարքից երեւաց՝ հայ էր, նույնպես դեն նետեց զենքը,
որի մեջ դեռ փամփուշտներ կային, եւ վազեց թուրքի հետեւից։ Այդպիսի արարքը շնորհ
է, որը չունի եւ երբեք չի ունենա թուրքը։ Թուրքը տեսնելով հայի արարքը, հետ վազեց եւ
սկսեց բռնցքամարտել հայի հետ։ Ես զգում էի, որ թուրքի մտքին մի խարդախ բան կա։
Նա արագ անցավ հայի հետեւը, եւ ուզում էր հային թիկունքից հարվածել, բայց հայը մի
Հայկական հարված տվեց թուրքին, նա մի քանի մետր գլորվեց, եւ թվաց՝ ուշքը գնացել է։
Հայը նստեց մի քարի եւ սկսեց թուրքին դիպած ձեռքերը մաքրել, այդ ժամանակ թուրքը
արագ վեր կացավ, վերցրեց հայի հրացանը, որը իր կողքին, խոտերի մեջ էր, եւ կրակեց
հային։ Հայի ոտքը վիրավորվեց, բայց նա չընկավ, այլ նստեց կողքի քարին, որը իրեն
թուրքից պաշտպանում էր քարանձավի մի պատով, եւ հանեց դաշույնը։ Թուրքը
վախվորած մտավ քարանձավ եւ ես այլեւս չկարողացա տեսնել, թե ինչ կատարվեց
նրանց հետ, բայց քիչ հետո հայը վիրավոր ոտքով կաղալով դուրս եկավ եւ նստեց
խոտերին։ Ես նկատեցի, որ նա շատ ուժասպառ էր եւ վազեցի նրա մոտ, պատռեցի շորս, եւ կապեցի նրա ոտքը։ Որոշ ժամանակ անց նա ուշքի եկավ, եւ ինձ տեսնելով զարմացավ ու հարցրեց.
-Ապրես ապեր ջան ,– ասաց նա անսահման գեղեցիկ Արցախյան բարբառով. – Էդ
եխտուտը քիչ էր մնում ինձ սպաներ։ Ես Վարդանն եմ, դու ո՞վ ես, ընչացու՞ ես։
Ես դեռ չէի սթափվել եղելությունից, սակայն ինձ վերագտնելով պատասխանեցի.
-Ես Տիգրանն եմ, Երեւանից եմ, եւ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Արցախում։
Նա մի քիչ շփոթված նայեց ինձ եւ ասաց.
-Երեւանի՞ց ես, ինչպե՞ս ես եկալ այստեղ։ Չէ՞ որ սահմաններին
ամբողջությամբ թորքերն են։ Արցախում նույնպես իրենք են վխտում։
Անկեղծ ասած դեռ չէի մտածել այդ մասին։
-Չգիտեմ – ահա թե որն էր իմ պատասխանը.
-Լավ, արի քինանք մեր տոն, մի բան ուտես, երեւի շատ սոված ես։
Մենք ճամփա ընկանք, անցանք այն ժայռերի կողքով, որտեղ ես հայտնվել էի, եւ
հասանք մի դժվարանցանելի մասի, որտեղ պետք է մագլցեինք. հանկարծ ինձ մոտ մի
հարց առաջացավ.
-Իսկ եթե Արցախում թուրքեր են վխտում, ինչպե ՞ս եք այստեղ ապրում.
-Մենք ժայռերի վրա ենք ապրում, այնպիսի տեղեր, որտեղ միայն հայերը կարող են
գնալ։ Աստված հայերին է միայն տվել ժայռերով ճանապարհորդելու կարողությունը, եւ
երբ թուրքը եկավ, ու մենք պետք է կա ՛մ փախչեինք, կա ՛մ դիմադրեինք եւ փոքրաթիվ
լինելու պատճառով կործանվեինք, մենք որոշեցինք ո ՛չ փախչել, եւ ո ՛չ էլ դիմադրել։
Մենք որոշեցինք, որ պետք է որոշ ժամանակ ապրենք լեռներում եւ մի քիչ ամալ կյանք։
Մոտ երեսուն հոգով եկանք այստեղ ապրելու։ Ախր ե ՞րբ դուք՝ Երեւանցիներդ
կհասկանաք, որ մեզ պետք է մի քիչ քյոմագ անել։ Պետք է հասկանաք, որ ամբողջ հայ
պատմության մեջ, թորքը միայն այն ժամանակ կդիպչի հային, երբ իմանա, որ հայի
գլխին իրենց կողմից մեկը կա, մի հայ ձեւացող, սակայն հոգով ու մտքով թուրք,
դավաճան անձ։ Ես քեզ խնդրում եմ, որ երբ հետ գնաս Երեւան, իմ խոսքը տարածես, եւ
գաք մեզ քյոմագ անեք, քինանք էդ Արցախը լպատածներին քշենք էնտեղից
Ես մի քանի րոպե մտածում էի նրա ասածի շուրջ, եւ վճռեցի անել այնպես, ինչպես
Վարդանն ասել էր։ Մի քիչ լուռ քայլեցինք եւ հասանք մի այր, որը մեծ էր, եւ որտեղ
գտնվում էին մոտ երեսուն հոգի։ Այնտեղ կային նաեւ երեխաներ եւ ծերեր։ Փոքրերը հանգիստ խաղում էին, քանի որ դեռ փոքր էին եւ չէին գիտակցում եղելությունը, մեծերը
տխուր հարմարվում էին, իսկ ծերերի աչքերում տեսնում էի ցասում, տեսնում էի
կարոտ եւ վճռականություն։ Նրանք ուզում էին գնալ եւ կռվել, չէ՞ որ ամենաշատը նրանք
էին իրենց էությունը խորը կաղապարել իրենց շինածի եւ կերտածի հետ, հավերժ իրենց
պատկանող Արցախի հետ։ Տեսա այդ ամբողջը, եւ զգացի, որ այսքանն արդեն հերիք է
հայ ազգին ոտքի կանգնեցնելու համար։
Հանկարծ աչքերիս դիմացը մշուշվեց եւ ես ընկա…
Արեւի լույսը թափանցեց սենյակս՝ ինձ արթնացնելով։ Արթնացա, նայեցի ձեռքիս
ժամացույցին, ժամը առավոտվա վեցն էր։ Ես այսքան շուտ երբեք չէի արթնացել… չէ,
մի անգամ արթնացել էի…
Հանկարծ հիշեցի այն ամբողջ օրը, որ անցկացրել էի Արցախում եւ հասկացա, թե ինչու
եմ այսքան շուտ արթնացել. ես առաքելություն ունեի կատարելու։