Ծատուրյան Եվա Դպրոցական
Տավուշի մարզ, գ. Պառավաքար

Հայրենիք․․․Ի՞նչ է հայրենիքը։ Ոմանց համար հայրենիքը սահմանափակվում է սոցիալական կայքերում հոլովակներ կիսվելով կամ երգեր լսելով։ Բայց ոչ ինձ համար։ Սահմանում ապրող երեխայի համար հայրենիքը սկսվում է ծնողներից ու մեծերից լսած դժվար կյանքի ու հերոսական պատմություններով և ավարտվում սեփական խաղողի այգում լսվող թշնամու աքաղաղի ձայնով ու մուղամախառը երգերի հնչյուններով։ Երբ գիտակցում ես, որ ընդամենըմի քանի մետր այն կողմ խաղացող երեխաները քո ընկերն ու հարազատը չեն , այլ թշնամանքով լցված ու քո չլինելը երազող ինչ-որ արարածներ են։
Մանկուց հաճախ եմ լսել հորս նկուղներում անցկացրած մանկության ու փախստական կյանքի պատմությունները։ Իսկ պատմություննեերը, ցավոք, կրկնվելու հատկություն ունեն։ Երբ պետք է գնայի ռաջին դասարան սկսվեց քառասունչորսօրյա պատերազմը։ Դառնությամբ հիշեցի հորս խոսքերը․ երբ ինքը յոթ տարեկան էր ու պետք է դպրոց գնար, սկսվեց Ացախյան պատերազմը։ Ես այդպես էլ չկարողացա լիարժեք կրթություն ստանալ։
Այդ օրերը հավերժ տպվեցին հիշողությանս մեջ։ Երբ բոլորը տառ ու թիվ էին սովորում, մենք չէինք էլ կարողանում դասի մասին մտածել։ Բոլորը արտասուքն աչքերին փորձում էին գոնե որևէ տեղեկություն ստանալմեր կռվող տղաներից։
Սահմանում ապրող ցանկացած երեխա երազում է ոչ թե տիկնիկ ու փայլփլուն շորիկ, այլ միայն ու միայ խաղաղություն։
Ինձ համար հայրենիքի սահմանը մեր հերոս եղբայրներ սուրբ արյունն է, որն էլ գինը դարձավ մեր այսքան թանկացած կյանքի։
Ուզում եմ արժանի հետնորդը դառնամ իմ հերոս եղբայրների, պահեմ ու փայփայեմ իմ՝ առանց այն էլ մի բուռ մնացած ու իմ հարազատ Պառավաքարը։