«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը» 2024թ․ սեպտեմբերի 12-ին CANON PIXMA MG2541S series մոդելի գունավոր տպագրական սարք (պրինտեր) նվիրաբերեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանին՝ կրթական ծրագրերի իրականացման համար։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 2020թ․ պատերազմի հետևանքով բերդաքաղաք Շուշիից տեղափոխվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, իսկ 2023թ․ ադրբեջանական ահաբեկչական հարձակման ու Արցախի ամբողջական հայաթափման հետևանքով ստիպված եղել հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։
2024թ․ սեպտեմբերի 1-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կրկին բացել է իր դռները ուսանողների առաջ։ Այս պահին բուհում սովորում է 104 ուսանող։