«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է ստեղծագործական մրցույթ՝ «Հայ ազգի առաքելությունը» խորագրով։
Ստեղծագործություններում պետք է արտացոլվեն.
մասնակցի պատկերացումները համաշխարհային պատմության մեջ հայ ազգի դերի և նշանակության մասին,
«ո՞վ ենք մենք» և «ու՞ր ենք գնում» հարցերի պատասխանները։
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, որոնք կներկայացնեն առավել ամբողջական աշխատանք։
Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել մինչև 2025թ․ նոյեմբերի 20-ը ներառյալ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Հայ ազգի առաքելությունը»։
Ստեղծագործության մեջ պետք է առկա լինեն հեղինակի
1․ անուն, ազգանուն, հայրանունը,
2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,
3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտությունը)
4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվի։
Հաղթողներին սպասվում են բազմաթիվ մրցանակներ։
Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498996672 հեռախոսահամարով կամ գրել նամակ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին: