ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ «Իմ Եկեղեցին»

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը մեկնարկում է «ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ» խորագրով ստեղծագործական մրցույթ։

Մրցույթը նպատակ ունի վերաարժևորել հոգևոր ու ազգային ինքնագիտակցությունը, Հայ առաքելական եկեղեցու դերը Հայ ժողովրդի և Հայկական ուժեղ պետականության պատմության, մշակույթի, կրթության և ինքնության ձևավորման մեջ։

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից։

Ստեղծագործողն ազատ է իր աշխատանքի ոճի և բովանդակության հարցում։

Ստեղծագործությունները անհրաժեշտ է ուղարկել մինչև սույն թվականի օգոստոսի 10-ը՝

ararat.values@gmail.com էլեկտրոնային հասցեին՝
նամակի թեմայի բաժնում պարտադիր նշելով՝ «Իմ եկեղեցին»։

Ստեղծագործության հետ պետք է լինեն հետևյալ տվյալները․
1․ Անուն, ազգանուն, հայրանուն
2․ Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը
3․ Կարգավիճակը (դպրոցական, ուսանող կամ մասնագիտական ոլորտ)
4․ Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Սխալ, թերի լրացված կամ առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվի։

Հաղթողներին սպասվում են դրամական, խրախուսական մրցանակներ և հայրենաճանաչողական ուղևորություներ։

Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 098 99 66 72 հեռախոսահամարով։