April 28, 2026
1604 թվականին Կոտայքի մարզի հնագույն բնակավայրերից մեկը՝ Սևաբերդը, դարձավ Շահ Աբբասի «բռնագաղթի» քաղաքականության հերթական թիրախը։ Գեղամա լեռների լանջին գտնվող այս գյուղն ունի հազարամյակների պատմություն. այստեղ պահպանվել են նախաուրարտական շրջանի ամրոցի հետքեր, միջնադարյան եկեղեցիներ ու խաչքարեր։ Պատմիչների վկայությամբ՝ հենց այս բերդում է Սևանի ճակատամարտի ժամանակ ամրացել Աշոտ Երկաթ թագավորը։
Սակայն 17-րդ դարի սկզբին հայաթափվեց նաև Սևաբերդը. բնակիչները տեղահանվեցին Պարսկաստանի խորքերը, իսկ նրանց փոխարեն հաստատվեցին թյուրքական քոչվոր ցեղեր՝ ավերելով պատմական հուշարձանները։
Գյուղի այսօրվա հայ բնակիչների նախնիները ցեղասպանության ժամանակ և դրանից հետո գաղթել ու Սևաբերդում հաստատվել են Մուշի, Վանի, Բասենի գյուղերից։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան: