Վարդենուտ․ Արագածի լանջի հնագույն ամրոցն ու 1604 թ. աղետը

Վարդենուտը Արագածոտնի մարզի հնագույն բնակավայրերից է, այստեղ են հայտնաբերվել Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամներ, գյուղի տարածքով դեռևս Արտաշեսյանների օրոք անցել է Արտաշատ-Վրաստան առևտրային կարևոր ճանապարհը:

Սակայն 1604 թվականին այս պատմական բնակավայրը հայտնվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև ընթացող պատերազմի կենտրոնում: Պարսից Շահ Աբբաս Առաջինի իրականացրած «այրված հողի» մարտավարության հետևանքով Արարատյան դաշտի հետ մեկտեղ ամբողջությամբ հայաթափվեց նաև Նիգ-Ապարանը, այդ թվում՝ Վարդենուտը։

Բռնագաղթի հետևանքով գյուղը դատարկվեց և դարերով կորցրեց իր պատմական անունը՝ վերածվելով քոչվոր ցեղերի բնակատեղիի։

Վարդենուտը նոր կյանք ստացավ միայն 19-րդ դարում, երբ այստեղ վերաբնակվեցին Արևմտյան Հայաստանի և Պարսկահայաստանի տարբեր շրջաններից գաղթած հայերը:

Մանրամասները տեսանյութում.

Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։ 🇦🇲