Տեղի ունեցավ «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի կազմակերպած «Արցախ վերադարձի ճանապարհը» ստեղծագործական մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը։

Մրցույթին մասնակցեցին մեծ թվով մարդիկ՝ ներկայացնելով տարբեր ժանրերի աշխատանքներ՝ պատմվածքներ, բանաստեղծություններ, գիտական աշխատանքներ, որոնցում խորությամբ արտահայտված էին հայրենասիրությունը, երազանքը և անխախտ հավատը Արցախի վերադարձի անխուսափելիությանը։

Ավելին քան 20 մասնակիցներ արժանացան մրցանակների տարբեր անվանակարգերում՝ ստանալով դրամական և խրախուսական նվերներ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ իրենց անկեղծ, տաղանդաշատ և ոգեշնչող ստեղծագործությունների համար։ Այս մրցույթը պարզապես գրական մրցապայքար չէր․ դա ոգու դիմադրություն էր, հիշողության պահպանում, կամք, անկոտրում պայքար և վճռականություն՝ հանուն հայրենիքի ու Արցախի վերադարձի։

Հետևեք մեզ՝ առաջիկայում սպասվում են նոր ու առավել հետաքրքիր նախաձեռնություններ։