Միջոցառումն սկսվեց Հայաստանի և Արցախի պետական օրհներգերի միասնական կատարումով, որից հետո ներկաները հարգանքի տուրք մատուցեցին 2023 թ. Արցախի բռնի հայաթափման զոհերի հիշատակին։
Միջոցառման օրը պատահական չէր․ հենց սեպտեմբերի 20-ին, 1908 թվականին, ծնվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն։ Օրվա խորհրդին ընդառաջ ներկայացվեց Հայոց եկեղեցու ազգային գործունեությունը, հիշատակվեց սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքն ու վաստակը, ինչպես նաև ոգեկոչվեց Վեհափառի վառ հիշատակը։ Վազգեն Ա-ի հետ Տերունական աղոթքից հետո տրվեց մրցանակաբաշխության մեկնարկը։
Մրցանակակիրները ընտրվել էին հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված էին նկարիչներ, բանաստեղծներ և հոգևորականներ։
Արդյունքում ավելի քան 30 մասնակից տարբեր անվանակարգերում արժանացան հայրենաճանաչողական արշավների մասնակցության հրավերների և այլ խրախուսական մրցանակների։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, առաջիկայում սպասվում են նոր և ավելի հետաքրքիր նախաձեռնություններ։





