Արշավանք Արատտայի դեմ

Առաջին հեծյալները 

Գրավոր աղբյուրներում սանձված ձիեր առաջին անգամ հիշատակվում են Արատտայում (Ք.ա. XXVIII-XXVII դդ.), ծառայելով որպես փոխադրամիջոց: Մինչդեռ շրջակա աշխարհում որպես փոխադրամիջոց ծառայում էին էշերն ու եզները:Հայկական լեռնաշխարհում Ք.ա. IV-III հազարամյակների սահմանին ձիու ընտելացման մասին են վկայում նաև ինչպես կենդանիների պեղածո կմախքները (սանձված ձիերի ոսկորները ենթարկվում են յուրօրինակ ձևափոխության, ինչը չի հանդիպում անսանձ ձիերի մոտ), այնպես էլ հնագույն ժայռապատկերներում առկա ձիերի պատկերները: Ի դեպ, ձիավոր հեծյալ ռազմիկների առկայությունը հնագույն շրջանում բնորոշ է հնդեվրոպական աշխարհին, իսկ Հայկական լեռնաշխարհը կազմել է հենց հնդեվրոպական նախահայրենիքի միջուկը։