Իմ եկեղեցին․Մանե Մելքումյան

Դպրոցական, Տավուշի մարզ, քաղաք Բերդ

Իմ եկեղեցին

Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգուս․․․
                                                                       Վ․Թեքեյան
Ես ունեմ 4 մատուռ և մեկ եկեղեցի։ Այդ մատուռներից մեկը
իմ սիրտն է,որտեղ ապրում է Տերը, 2-րդ մատուռը իմ հայրենիքն է,
3-րդ մատուռը իմ ընտանիքն է։ 

Իսկ ահա չորրորդ մատուռը ժամանակավորապես մեզ մոտ չգտնվող եկեղեցիների համախումբն է։ Ցավոք, իմ չորրորդ մատուռը կիսաշեն է ։ 

Չորս սուրբ մատուռներիս կողքին իմ միակ եկեղեցին է՝ իրականն  ու ճշմարիտը ։Այստեղ են ապրում իմ բոլոր մատուռները։ Իմ եկեղեցում Տերը միշտ շրջում է և օրեցօր ավելի շատ եկեղեցիներ է ստեղծում ինձ համար։ Մենք  ամեն օր  պետք է մեծացնենք իմ (մեր) եկեղեցին։ Դա իրականացնելու համար մեզ հարկավոր են միասնականություն,հավատք,կամք,ձգտում և պայքար։ 

Ես նշեցի, որ ունեմ մի կիսաշեն մատուռ՝ սիրտս,որում ապրում են ժամանակավոր մեզ մոտ չգտնվող եկեղեցիները։Այդ եկեղեցիները կլինեն մեզ մոտ այն ժամանակ ,երբ բոլորս ունենանք մեր եկեղեցին և անդադար ձգտենք մեծացնել այն։ Այդ ժամանակ իմ (մեր) եկեղեցին կիսատ չի լինի։Ես ունեմ իմ եկեղեցին,որում ապրում են մարդիկ,Տերը և ,իհարկե, իմ բոլոր  մատուռները։Հիմա դրանք չորսն են, բայց վստահեցնում եմ,որ դեռ շատանալու են։ Այդ մատուռները կշատանան այն ժամանակ,երբ բոլոր քրիստոնյաներս ունենանք մեր առանձնահատուկ եկեղեցին։ Եթե մենք` բոլոր հայերս էլ ունենանք մեր եկեղեցին,այս դեպքում ՝հայրենասիրությունը, ապա մի մեծ հատոր կտպագրվի հայերի հաղթանակների և հերոսների մասին,ինչպես անցյալում էր։Բայց այս մի հատորում լինելու են բազմաթիվ  հայերի անուններ,քանի որ հայերի մեջ դեռ շատ կան թաքնված հայրենասերներ։Ախ, կցանկանամ,որ նրանք հայտնվեն և մի լավ դաս տան այժմյան հայրենիքին մի աչքով նայող հասարակությանը։Այո՛, ես էլ եմ ներկայիս հասարակությունից,բայց ես գիտեմ սիրել հայրենիքս։ Ի՞նչու ասացի հատոր , այլ ոչ թե գիրք,քանի որ դա պետք է շարունակություն ունենա ,քանի որ պատմությունը կիսատ չի մնում,այս դեպքում՝ կիսատ չեն թողնում։Այս գիրքը<< Հայոց պատմությունն է>>։Հայոց պատմությունը բոլորիս սթափեցնող ու մոգական ուժ ունի,այն սովորեցնում է երբեք չվհատվել ժամանակավոր դժվարություններից։Մեր հերոսներից Մոնթեն ասել է`<<Եթե մենք կորցնենք Արցախը,կշրջենք հայոց պատմության վերջին էջը>> ։Մի՞թե հայը ,ով սերտում է Մոնթեին, կթողնի,որ Մոնթեն,ով զոհվել էր հանուն  նոր սերնդի  շարունակության , լսի այս դաժան իրականության դրվագը։Մոնթեն կրկին կզոհվի,չէ ՛,այս անգամ կմահանա այս վատ լուրից։Մենք չենք թողնի, քանի որ հայը չի թողնի,որ ցավը ներխուժի իր պատմություն։ Մեր ստեղծած  գրքի հատորները լինելու են այնքան,ինչքան որ կլինի հայ <<մարդկությունը>> ։Ի՞նչու եմ այս բառը գրել չակերտներում ,քանի որ հիմա <<մարդիկ >>շատ են,բայց  իսկական մարդիկ  այդ <<մարդկանց>> կեսն են։Հուսամ,որ այս պատմության հատորները դեռ շատ են լինելու։ 

Հիմա ես մի մատուռ էլ ունեցա,որում ապրում են Արցախը և <<Հայոց պատմությունը>>։ Այս մատուռս էլ է կիսաշեն,բայց ես  իրական մարդկանց  հետ կավարտվեմ այդ մատուռի շինությունը։ Դե՛,եթե 2 մատուռները կիսաշեն են,  ուրեմն եկեղեցիս էլ է կիսաշեն։ Եկե’ք մի բռունցք կազմենք և ավարտենք այս եկեղեցու շինությունը։

       Իմ եկեղեցին կիսատ ապրել չի կարող, եկե՛ք ամուր պահենք մեր եկեղեցին և  թույլ չտանք, որ նրա  անարատությունը կասկածի տակ դրվի։

     Ես պատրաստ եմ։