Կարինե Փանոսյան․ Ամանորյա խոհանոցի գաղտնիքները հայկական ավանդույթներում

Ամանորին ընդառաջ «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը» կազմակերպեց հետաքրքիր մշակութային բանախոսություն «Ամանորյա խոհանոցի գաղտնիքները հայկական ավանդույթներում» թեմայով, որի շրջանակներում խոսվեց հայկական ազգային տոնական սովորույթների և խոհանոցի մասին։

Ի՞նչ են դրել ամանորյա սեղանին մեր նախնիները, ի՞նչ խորհուրդ է ունեցել յուրաքանչյուր ուտեստ, ինչպե՞ս են դրանք պատրաստվել։ Այս հարցերին գեղեցիկ ու պատկերավոր ձևով պատասխանեց մշակույթի գործիչ, բանասեր Կարինե Փանոսյանը։

Ամանորը տարվա կենտրոնական տոնն է, բոլորի համար սիրելի։ Ամանորին կարևորագույն պայմաններից էլ խոհանոցն է։ Հայկական իրականության մեջ այն հարուստ և ազգային է եղել մշտապես։