Արծվանիստ. Հայոց պատմության հազարամյա հանգրվանը

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղը հայոց պատմության հնագույն բնակավայրերից է, որի կենսագրությունը սկիզբ է առնում դեռևս Քրիստոսից առաջ առաջին հազարամյակից:

Հենց այստեղ է Ռուսա Առաջին արքան թողել իր հաղթական մարտերի մասին պատմող սեպագիր արձանագրությունը՝ հիմնադրելով Թեյշեբա (Օձաբերդ) ամրոցը:

Տարածաշրջանի հայկականության անժխտելի իրավական և մշակութային վկայագիր է համարվում 13-րդ դարի Սահմանախաչը, որը հաստատում է հայության հոծ ներկայությունը նույնիսկ մոնղոլական տիրապետության շրջանում:

Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.

Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան: