October 15, 2026
Օշականը հայկական հնագույն բնակավայրերից է, որը առավելապես հայտնի է Ք.ա. 7-5-րդ դարերի բերդ-ամրոցով, հերոսական ճակատամարտերով և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմով։
Սակայն 1604 թվականին այս շեն ու բազմամարդ գյուղը դարձավ Պարսից Շահ Աբբաս Առաջինի լայնամասշտաբ արշավանքի թիրախը։ Պատմիչ Առաքել Դավրիժեցին ցավով է նկարագրում, թե ինչպես ղզլբաշ զորքերը դատարկեցին Օշականը։ Բնակչությունը բռնի տեղահանվեց Պարսկաստանի խորքերը, իսկ տներն ու այգիները մատնվեցին ամայության։
Օշականցիների մի մասը քշվեց Մազանդարանի ճահճային ու անառողջ վայրեր, որտեղ հազարավոր մարդիկ մահացան հիվանդություններից՝ օգտագործվելով որպես էժան աշխատուժ։ Չնայած խիստ հսկողությանը, մահապատժի սպառնալիքին և կրոնափոխության ճնշումներին՝ հայ ընտանիքները փոքր խմբերով, գիշերները փախչում ու շրջանցում էին պահակակետերը՝ վերադառնալու հայրենի հող։
Տասնամյակներ անց ավերակներ վերադարձած օշականցիները, որոնք սկզբում բնակվում էին քարանձավներում ու կիսավեր պատերի տակ, լծվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մատուռի պահպանմանն ու գյուղի վերաշինմանը։
Մանրամասները տեսանյութում։
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։