Հալիձոր․ Շահ Աբբասի Մեծ բռնագաղթը

Հալիձորը Սյունիքի հնագույն բնակավայրերից է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է դեռևս 10-րդ դարի սկզբից։

Այն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց թվում են 1611 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին, Հարանց Անապատը, Հարսնաձորի դիտակետը, «Խաչին խութ» եկեղեցին և «Պողոս-Պետրոս» մատուռը։ Այստեղ է աշխարհի ամենաերկար՝ «Տաթևեր» ճոպանուղին։

Սակայն 1604 թվականին Հալիձորը հայտնվեց Շահ Աբբաս Առաջինի արշավանքի թիրախում։ Գյուղի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Պարսկաստանի խորքերը, իսկ նրանց փոխարեն այստեղ հաստատվեցին թուրքական քոչվոր ցեղերը՝ քանդելով ու ավերելով հայկական պատմական հուշարձանները։

Նույնանուն բերդը` Կապան քաղաքի մերձակայքում գտնվող Հալիձորի բերդը հայտնի է 1727 թվականի հերոսամարտով։ 300 հայ քաջեր Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի առաջնորդությամբ ջախջախեցին օսմանյան 70․000-անոց բանակը, ինչը հայոց պատմության ամենամեծ հաղթանակներից մեկն է։

Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.

Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։