«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է «Իմ
գերդաստանի պատմությունը» ստեղծագործական մրցույթ: Ներկայացվող
ստեղծագործությունները (արձակ) պետք է արտացոլեն մասնակցի գերդաստանի
պատմությունը՝ ծագումից մինչև մեր օրեր՝ որքան թույլ է տալիս հիշողությունը:
Ստեղծագործություններում կարող են հիշատակվել նաև պատմական կարևոր
դեմքեր և դեպքեր, որոնք այս կամ այն կերպ առնչվել են ստեղծագործողի
գերդաստանին: Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից,
ովքեր կրում են իրենց գերդաստանի պատմությունը: Գերդաստանի տոհմածառի
ստեղծումը մրցույթում կհամարվի առավելություն և կստանա լրացուցիչ
մրցանակ։
Մրցույթը կգնահատվի ժյուրիի կողմից՝ կազմված տարբեր ոլորտների
մասնագետներից, որոնք ստեղծագործությունները կգնահատեն 0-10 բալային
սանդղակով:
Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել մինչև ս.թ. օգոստոսի 22-ը՝
ararat.values@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում
պարտադիր նշելով՝ «Իմ գերդաստանի պատմությունը»։ Նամակում պետք է
առկա լինեն հեղինակի
1․ անուն, ազգանուն, հայրանունը,
2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,
3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտական ոլորտ)
4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Առաջին մրցանակի համար նախատեսված է 100․000 դրամ։ Կլինեն նաև
արժեքավոր խրախուսական մրցանակներ։ Լավագույն ստեղծագործությունները
կհրապարակվեն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093243249 հեռախոսահամարով: