Ավարտվել է «Իմ գերդաստանի պատմությունը» մրցույթի հայտագրումը

2024թ․ սեպտեմբերի 30-ին վերջին օրն էր «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի» հայտարարած «Իմ գերդաստանի պատմությունը» մրցույթի աշխատանքների ներկայացման համար։

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանից և Սփյուռքից մասնակցության հայտ է ներկայացրել մոտ երկու տասնյակ հայրենակից, որոնց աշխատությունները շարադրված են մանրամասն, գեղեցիկ և հուզումնալից։

Մեր մասնագիտական խումբը առաջիկա օրերին սկսելու է ընթերցե աշխատությունները, որոնց արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 21-ին։

Առաջին մրցանակն ստանալու է 100,000 դրամ պարգև, կլինեն նաև ոչ պակաս արժեքավոր այլ մրցանակներ։