Հայտնի են դարձել «Իմ գերդաստանի պատմությունը» մրցույթի հաղթողները

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի հայտարարած «Իմ գերդաստանի պատմությունը» մրցույթի մասնակիցների թիվը գերազանցում է երկու տասնյակը, իսկ աշխատանքները առանձնանում են իրենց ինքնատիպությամբ ու ոճով։ Տևական քննարկումներից հետո հիմնադրամը որոշում կայացրեց 1-ի փոխարեն ընտրել 2 հաղթողների, որոնց միջև հավասարապես կբաժանվի գլխավոր մրցանակի համար նախատեսված գումարը։ 

Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Վրաստանի Նինոծմինդայի շրջան հայկական Գանձա գյուղի բնակիչ Վաղինակ Մկրտչի Ղազարյանը և Երևանի բնակիչ, աշակերտուհի Գայանե Վարդանի Վարդանյանը։ 

Հատուկ մրցանակներ են ստացել Անժելա Թևեքելյանը, Արայիկ Ենոքյանը, Նաիրե Ոսկանյանը։ 

Խրախուսական մրցանակներ են ստացել Նարինե Մանուկյանը, Արթենի Ջանիկյանը, Գայանե Բալաբանյանը, Լիլիթ Իսրայելյանը, Լուսինե Քոչարյանը, Հրանուշ Մաթևոսյանը, Մառլենա Գրիգորյանը, Մերի Ղանդիլյանը, Անի Հակոբյանը, Շուշաննա Բալայանը։ 

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում ավելի ամուր պահել ազգային արմատները՝ հանուն գալիքի հաղթանակների։