Հարար․ 1604 թ․-ի բռնագաղթը

Արցախի Հարարը գյուղը պատմական Սյունիքի և Արցախի տնտեսական ու քաղաքական կապերի կարևորագույն հանգույցներից էր: Գյուղը հարուստ է միջնադարյան հուշարձաններով՝ 10-րդ դարի եկեղեցով, հին կամրջով ու Սուրբ Ստեփանոս եկեղեցով։

Սակայն 1604 թվականին բնակավայրը դարձավ Շահ Աբբաս Առաջինի մեծ բռնագաղթի թիրախը։ Այս տարածաշրջանում տեղահանությունն ուներ հստակ ռազմաքաղաքական նպատակ. Շահ Աբբասը ծրագրել էր հայկական պետականության գաղափարը կրող երկու նահանգները՝ Արցախն ու Սյունիքը, աշխարհագրորեն սահմանազատել իրարից։

Չնայած աղետին՝ հայությունը դարեր շարունակ պահպանեց իր ներկայությունը տարածաշրջանում։ 1813 թվականին՝ Արցախը Ռուսաստանի կազմ մտնելուց հետո, տեղահանվածների նախնիները վերադարձան հայրենի հող։ 19-րդ դարի վերջին Հարարն արդեն խոշոր առևտրական ու կրթական կենտրոն էր։

1993 թ․ Արցախի Պաշտպանության բանակը գյուղն ազատագրել է։ Այսօր այն կրկին ադրբեջանական գերության մեջ է, բայց կրկին ժամանակավորապես։

Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.

 

Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։