ՄՐՑՈՒՅԹ «Արցախ վերադարձի ճանապարհը»

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է մրցույթ «Արցախ վերադարձի ճանապարհը» խորագրով: Ներկայացվող ստեղծագործությունը կարող է կապել պատմությունը, մշակույթը, քաղաքականությունը, ռազմական ուժը  և միջազգային իրավունքները:

Ստեղծագործությունները կարող են ներառել Արցախի պատմության և ժողովրդի հերոսական պայքարի տարրերը, պատմական հերոսական դրվագները, ինչպես նաև ներկայի ու ապագայի Արցախ վերադարձի տեսլականը, պատկերացումները: Գրեք, թե ինչպես եք պատկերացնում մեր հայրենիքի այդ սրբազան հատված վերադարձի ուղիները, ժամանակն ու միջոցները։

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ովքեր կներկայացնեն առավել ամբողջական և խոսուն աշխատանք։

Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել մինչև 2025թ․ ապրիլի 30-ը ներառյալ  ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Արցախ վերադարձի ճանապարհը»:

Նամակում պետք է առկա լինեն հեղինակի 

1․ անուն, ազգանուն, հայրանունը,

2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,

3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտական ոլորտ)

4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն: 

Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվում։ 

Առաջին մրցանակի համար նախատեսված է 100․000 դրամ։ 

Կլինեն նաև այլ արժեքավոր մրցանակներ։ 

Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37455768654 հեռախոսահամարով կամ գրել նամակ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին: