«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է «Իմ հայրենիքի սահմանները» խորագրով ստեղծագործական մրցույթ: Ներկայացվող ստեղծագործությունները պետք է արտացոլեն մասնակցի ընկալումը հայրենիքի սահմանների մասին։
Ստեղծագործությունները կարող է ներառել հայրենիքի համար մեր ազգային պայքարը, պատմական հերոսական դրվագները, ինչպես նաև հայրենիքի ու պետականության գաղափարի պատկերացումը, ներկայի ու ապագայի հայրենիքի տեսլականը։
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ովքեր կներկայացնեն առավել ամբողջական և խոսուն աշխատանք։
Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել մինչև 2025թ․ ապրիլի 10-ը ներառյալ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Իմ հայրենիքի սահմանները»։
Նամակում պետք է առկա լինեն հեղինակի
1․ անուն, ազգանուն, հայրանունը,
2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,
3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտական ոլորտ)
4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվում։
Առաջին մրցանակի համար նախատեսված է 100․000 դրամ։
Կլինեն նաև արժեքավոր խրախուսական մրցանակներ։ Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498996672 հեռախոսահամարով կամ գրել նամակ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին: