Տեղի ունեցավ «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի կազմակերպած «Իմ հայրենիքի սահմանները» ստեղծագործական մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը։

Մեծ թվով մասնակիցներ տարաբնույթ ստեղծագործություններում` պատմվածքներից մինչև բանաստեղծություններ, խորությամբ արտահայտել էին իրենց պատկերացումները և մտքերը Հայրենիքի մասին։ Ավելի քան 30 մասնակիցներ մրցանակներ ստացան տարբեր անվանակարգերում և արժանացան դրամական և բազմաթիվ խրախուսական մրցանակների։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, առաջիկայում սպասվում են էլ ավելի հետաքրքիր մրցույթներ և միջոցառումներ։